«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Սա խաղերի, ծաղրերի կամ կատակների վայր չէ, դրանք իրական վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար:
Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում: Օրինակ, երեկ դեռահասները կոտրեցին Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները: Այդ պահին գնացքը՝ ուղևորներով լի, մեկնում էր Երևանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Նույն պատանիները ձողեր են խփել գծերի վրա, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ գնացքների վթարներ և ուղևորների առողջության վնասներ:
Երկաթուղու աշխատողների զգոնության շնորհիվ այս անգամ հնարավոր եղավ խուսափել վտանգավոր հետևանքներից: Այնուամենայնիվ, կատակի և խուլիգանության՝ նույնիսկ հանցագործության, միջև սահմանն այս պարագայում շատ նուրբ է և այն հեշտ է հատել:
Հարավկովկասյան երկաթուղին կշարունակի աշխատել իշխանությունների և երկաթուղու հարևանությամբ գտնվող դպրոցների հետ, բացատրել նման «կատակների» վտանգը: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ծնողներին հետևել իրենց երեխաներին, որոնք հաճախ խաղում են երկաթուղու մոտակայքում, քանի որ դպրոցի և երկաթուղու աշխատողները միշտ չէ, որ կկարողանան վերահսկել կամ ազդել նրանց վարքի վրա: