Մայիսի 13-16-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է մինչև մայիսի 14-ը՝ 4-ից 6 աստիճանով։