«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իտալացին կարող է տեղափոխվել «Տոտենհեմ» այն բանից հետո, երբ թուրինյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչն է «Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։