fbpx
Աշխարհ

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով շուրջ 300 մարդ զոհվել է

Հնդկաստանի արևելքում շուրջ 300 մարդ է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ տուժել է ավելի քան 900 մարդ:

«Հնդկական երկաթուղիներ» պետական ընկերությունը հայտնել է, որ մարդատար ճեպընթաց գնացքի մի քանի վագոն անհայտ պատճառներով դուրս է եկել ռելսերից և բախվել բեռնատար գնացքին: Այժմ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում:

Վթարը տեղի է ունեցել Բալասոր քաղաքից ոչ հեռու: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ