fbpx
Աշխարհ

Հնդկաստանի նախագահը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը ստորագրել է 16-րդ գումարման խորհրդարանի ստորին պալատի ցրման մասին հրամանագիրը:

Ավելի վաղ Հնդկաստանի նախագահը ընդունել էր երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի և նրա կառավարության հրաժարականը:

Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում 2019-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Բխարատիա ջանատա կուսակցությունը» և դրա ղեկավար Նարենդրա Մոդին կներկայացնեն նոր կառավարության կազմը: Իսկ նոր՝ 17-րդ գումարման Լոք սաբհին կհավաքվի հունիսի սկզբին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանում ավարտվել էին մոտ 6 շաբաթ տևած խորհրդարանական ընտրությունները: Դրանք համաշխարհային պատմության մեջ դարձել են ամենաթանկը և ամենամեծը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ