«Para TV»-ն հաստատել է, որ ձայնային օպերատորը մարմնական վնասվածքներ է ստացել

Ամենադիտվածներ

«Para TV»-ն հաստատել է, որ ձայնային օպերատորը մարմնական վնասվածքներ է ստացել

Մայիսի 25-ին դանակահարել են «Para TV» լրատվական կայքի ձայնային օեպերատորին:

Այս առնչությամբ PARA TV-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ:

Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասներն ունենալուն պես կիրազեկենք հանրությանը:

Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար»։

Նշենք, որ երեկ Երևանի Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ ցույց էին անում։ Նրանք պահանջում էին դատական համակարգից իրենց կարծիքով կոռումպացված չինովնիկների հեռանալը, ինչպես նաև իրենց աջակցությունն էին հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դատական համակարգի բարեփոխումների ծրագրում։ Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այս հավաքի ժամանակ։

ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը հերքել էր լուրերը, որ ցույցը որևէ առնչություն ունի իրենց քաղաքական ուժի հետ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ