Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 400 հազարից ավել դեպք

Հնդկաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակվում է ծայրահեղ ծանր մնալ, այստեղ ամեն օր վարակման թվի հակառեկորդներ են գրանցվում։

Վերջին մեկ օրում Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ի 401993 նոր դեպք, մահացել են 3523 պացիենտներ։

Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարությունից։

Սա արդեն 10-րդ օրն է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի մեկ օրվա ցուցանիշն անցնում է 300 հազարը։

Ամենաթարմ