Հնդկաստանում կեղծված սպիրտային խմիչք համտեսած առնվազն 39 մարդ է մահացել, միաժամանակ 27-ը թունավորվել է, տեղեկացնում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Ուտար Փրադեշ նահանգում 2 տարբեր իրադարձությունների հետևանքով մահացել է 26 մարդ: Եվս 13 մարդ թունավորվել է հարևան Ուտարաքհանդ նահանգում:
«Բոլոր զոհերը խմել են միևնույն կեղծված սպիրտային ըմպելիքը, որի մեջ հայտնաբերվել են մեթանոլի հետքեր»,- նշել է նա:
Ողբերգական իրադարձության փաստով կալանավորվել է 8 մարդ, որոնք, ենթադրաբար, ընդհատակյա վաճառողներ են: Դրանից բացի՝ պաշտոնանկ են արվել 35 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ 12 ոստիկան: