Հնդկաստանում փետրվարի 1-ի առավոտյան փորձնական թռիչք կատարելիս կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի Mirage 2000 բազմաֆունկցիոնալ մի կործանիչ, որը վերջերս էր արդիականացվել Բենգալուրու քաղաքի (Կառնատակայի նահանգ) Hindustan Aeronautics Limited (HAL) ավիաշինական կորպորացիայի ձեռնարկությունում:
Ինչպես հայտնել է ANI գործակալությունը, ինքնաթիռն ընկել է HAL օդանավակակայանից ոչ հեռու: Կործանիչի երկու օդաչուներն էլ կատապուլտվել են: Նրանցից մեկը զոհվել Է վայրԷջքի ժամանակ, մյուսը մահացել է հոսպիտալում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: