fbpx
Աշխարհ

Հնդկաստանում ուղևորի ուղեբեռում ընձառյուծի ձագ է հայտնաբերվել

Հնդկաստանի օդանավակայանում ուղևորի ուղեբեռում մեկ ամսական ընձառյուծ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ Թաիլանդից Հնդկաստան ժամանած ուղևորը բերման է ենթարկվել, երբ նրա պայուսակում մաքսավորները ընձառյուծի ձագ են հայտնաբերել:

Տղամարդը կասկածի տեղիք է տվել, երբ օդանավակայանի աշխատակիցները նրա պայուսակից, որում մոտ մեկ կիլոգրամ քաշով ձագն էր, աղմուկի ձայն են լսել:

«Կենդանին շոկի մեջ էր, նյարդային հնչյուններ էր արձակում և ուժասպառ էր թվում»,- ասել են օդանավակայանի ներկայացուցիչները:

45-ամյա բերման ենթարկված տղամարդը, որի անունը չի նշվել, խուսափողական պատասխաններ է տվել ուղեբեռի մասին մաքսավորների հարցերին: Այս պահին իշխանությունները փորձում են պարզել, թե կասկածյալը մաքսանենգությամբ զբաղվող միջազգային կազմակերպության անդամ է, թե ոչ:

Ըստ պարբերականի, ընձառյուծի ձագը տեղափոխվել է Չենաի կենդանաբանական այգի՝ մասնագետների խնամքի ներքո:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ