Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Շրի Կիշան Դան Դևալը, որը մինչ այդ կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր դեսպանը շուտով կանցնի պարտականությունների կատարմանը: