Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա ի նշան բողոքի

Ամենադիտվածներ

Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա ի նշան բողոքի

Հազարավոր մարդիկ կիրակի օրը Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա, ի նշան բողոքի՝ ռասիզմի և սոցիալական անհավասարության դեմ:

Կազմակերպիչները ասում են, որ առնվազն 20,000 մարդ է հավաքվել Գերմանիայի մայրաքաղաքում՝ շղթան կազմելու համար, որը ձգվում էր ինը կիլոմետր՝  Բրանդենբուրգի դարպասից մինչև Նեուկոելն թաղամաս՝ Բեռլինի հարավ-արևելքում: 

Ցուցարարները, որոնց զգուշացվել էր՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, միացել են այն դաշինքին, որը հայտնի է որպես «համերաշխության ժապավեն» անունով:

Ավելի փոքր ցույցեր են անցկացվել նաև Լայպցիգում և Համբուրգում, որոնց, կազմակերպիչների հաղորդմամբ, մասնակցել է 2.500 մարդ։

Մամուլի խոսնակ Գեորգ Վիսմայերը շեշտեց, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի է խորացնում գոյություն ունեցող անհավասարությունները: Շատերը գտնվում են ռիսկի տակ»:

Վերջերս Բեռլինը վերացրեց կորոնավիրուսային վարակով պայմանավորված սահմանափակումները այն մարդկանց համար, ովքեր կարող են մասնակցել ցույցերին, բայց սոցիալական հեռավորության կանոնները դեռևս պահպանվում են` մարդկանց առնվազն 1,5 մետր հեռավորություն պահելու պահանջը:

Անցած հանգստյան օրերին Բեռլինում առնվազն 15,000 մարդ մասնակցեց ռասիզմի դեմ կազմակերպված ակցիային, որոշ դեպքերում խստորեն քննադատելով պաշտոնյաներին:

Մայիսի 25-ին Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով աշխարհում տեղի ունեցած բազմաթիվ ցույցերից մեկն էր, ով մահացավ այն բանից հետո, երբ սպիտակամորթ ոստիկանը ծնկներով սեղմել էր նրա պարանոցը։

Աղբյուրը՝ euronews.com։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();