Հոնկոնգի հարուստ բնակիչները բրիտանական ոսկե վիզաներ են գնում, գրում է South China Morning Post-ը:
Հարուստ հոնկոնգցիները, Հոնկոնգում աճող քաղաքական անկարգությունների ֆոնին, իրենց ընտանիքների համար ներդրումներ են անում Մեծ Բրիտանիայի ոսկե վիզաներ գնելով, գրում է պարբերականը՝ հղում անելով միգրացիայի հարցերով զբաղվող փաստաբաններին և անշարժ գույքի գործակալություններին:
Brexit-ի պատճառով արժեզրկված բրիտանական ֆունտի պայմաններում անձնագրի համար վճարը 2 միլիոն ֆունտ ստեռլինգով ավելի էժան է դարձել որոշ այլ արտարժույթներ փոխարկելիս, ինչը նույնպես նպաստել է Հոնկոնգից և մայրցամաքային Չինաստանից հայտերի քանակի ավելացմանը:
2019 թ.-ի երկրորդ եռամսյակում Հոնկոնգին բաժին է հասել առաջին մակարդակի ներդրողների համար բրիտանական վիզայի բոլոր դիմումների 10%-ը: