fbpx
Աշխարհ

Հոնկոնգում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել

Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր: Այս մասին հայտնել է RTHK ռադիոկայանը:

Այժմ արտահանման մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ շարունակում են շրջապատել կառավարական համալիրը: Ակտիվիստների մի մասը ճոճում է մետաղական արգելափակոցը՝ փորձելով գրոհով ներս մտնել: Կարգի պահապանները բազմությանը զսպում են պղպեղային գազով և ռետինե մահակներով, իսկ այնուհետև կիրառել են արցունքաբեր գազ և ծխագլանիկներ:

Բողոքների կազմակերպիչները հայտարարել են, որ Օրենսդրական խորհրդի պաշարումը կարող է շարունակվել մի քանի օր, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել օրինագծի ընդունման գաղափարից, որը թույլ կտա կարգավորել հանցագործությունների մեծ կասկածվող անձանց ինքնավար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ