fbpx
Աշխարհ

Հոնկոնգում ուսուցիչները մասնակցելու են բողոքի ակցիաներին

Շաբաթ հոնկոնգցի ուսուցիչները մասնակցելու են արտահանձնման օրինագծի դեմ մասշտաբային ցույցին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հոնկոնգի Պրոֆեսիոնալ ուսուցիչների միության ներկայացուցիչները ուղղվում են Հոնկոնգի կենտրոն Չաթեր Գարդեն այգի:

«Մենք պատրաստվում ենք երթով գնալ դեպի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմի գրասենյակ»,-ասել է ակցիան կազմակերպողների ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ իրենք առայժմ չեն կարող ասել, թե քանի մարդ կմասնակցի երթին, թվերն ավելի ուշ կլինեն:

Հիմա Հոնկոնգում հորդ անձրև է տեղում, բայց մասնակիցներն ասում են, որ այն իրենց չի խոչընդոտի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ