fbpx
Աշխարհ

Հոնկոնգում ոստիկանի կողմից դեռահասի վրա կրակելը ցույցերի նոր ալիք է բարձրացրել

Հոնկոնգում հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարների բողոքի հերթական առիթն է դարձել այն, որ ոստիկանը կրակել և վիրավորել է դեռահաս մի ցուցարարի:

Ակցիայի մասնակիցները շշառումբեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահներն էլ արցունքաբեր գազ են կիրառել նրանց դեմ: Ակտիվիստները մետրոյի կայարաններում տեսախցիկներ են կոտրել, ճանապարհներ են փակել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրեթե 17 շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում առաջին անգամ է, որ ցուցարարի դեմ մարտական փամփուշտ է օգտագործվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ