fbpx
Աշխարհ

Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել

Հունիսի 9-ին Հոնկոնգում լայնածավալ բողոքի ակցիա է իրականացվել: Ցուցարարները բողոքել են արտահանձնման վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների դեմ: Այս մասին հաղորդել է BBC-ն:

Ըստ կազմակերպիչների ներկայացրած տվյալների՝ ակցիային մասնակցել է մոտ 1 միլիոն մարդ: Իսկ ըստ ոստիկանության տվյալների՝ մասնակցել է 250 հազար ցուցարար:

Համաձայն այդ փոփոխություների՝ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ Հոնկոնգի ինքնավար շրջանից կարող են արտահանձնվել այնպիսի երկրներ, որոնք Հոնկոնգի հետ չունեն նման պայմանագիր, այդ թվում՝ Թայվան, Մակաո և Չինաստանի մայրցամաքային հատված: Ընդդիմադիրները պնդում են, որ դա Հոնկոնգին զգալիորեն զրկում է իր ինքնավարությունից:

Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել: Հաղորդվում է, որ երեկ տեղի ունեցած ակցիան համարվում է ամենազանգվածայինը 1997թ.-ից ի վեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ