ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։
«ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից, բացազատվել են դաշտային պայմաններում և ՀՕՊ միջոցներն ու տեխնիկան բերել մարտական վիճակի։
- Հավաք-խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում
- Ֆինանսաբյուջետային խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն ՊՆ-ում
Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։
ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։