Հունիսի 11-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի բնակելի տան նկուղներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվել են 1-ին և 5-րդ փողոցների տների նկուղները:
Փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։