Մումբայում հորդառատ անձրևների պատճառով պատ է փլուզվել։ Պատահարի հետևանքով 19 մարդ է զոհվել, մոտ 50 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Հնդկաստանի ֆինանսական կենտրոնում վերջին տասնամյակում նման տեղումներ չէին գրանցվել: Քաղաքում խաթարվել է երկաթուղային, ճանապարհային և օդային հաղորդակցությունը:
Իշխանությունները մարդկանց հորդորել են տնից դուրս չգալ, քանի որ առաջիկա օրերին հորդ անձրևները շարունակվելու են: