fbpx
Առողջապահություն

Տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով կիսվել է տեսանյութով, որին կից գրել է․

«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:

Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2673218842998494?__cft__[0]=AZUn-y9_fcLayyOqtICJ22Y30PecLAmWNYlteZJ2y1drDL3GGIf_OLuisA-LBQynxLm-rI1y82pSZOL-1s6NWYZOIhW1DLrmFkYSLn1lRsSmBInIlwxwnF1IkQu8XxsecKNosTUCTgbRGu88aQ571_nj2x7UjdDSPmGzWWHxXYTpa2N8WAelPwX3K5LbN8OZZ55FP4M3QJgXH2eFQjeAyD6-UbE1IVXJdkXtWQxhGmV6OsOKFjG76c9rbGmqZjenH0s&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ