Առողջապահություն

Կրթահամալիրներից մեկից աղիքային վարակի ախտանշաններով հոսպիտալացվել է 4 երեխա

Նոյեմբերի 23-ին «Տաթև» կրթահամալիրի տնօրենը ահազանգել էր, որ սաներից 10-ի մոտ աղիքային վարակի ախտանշաններ են։

Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից։

Նշվում է, որ նոյեմբերի 24-ի դրությամբ՝ կրթահամալիրի սաներից 4-ը հոսպիտալացված են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով։

Նրանցից 2-ը գտնվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, իսկ մյուս 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։

Ըստ աղբյուրի՝ երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ