Հայաստանի տղամարդկանց 80-դր առաջնությունում կայացավ 5-րդ տուրը։
Մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Արամ Հակոբյանի հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը կարևոր հաղթանակ տոնեց գործող չեմպիոն Արման Փաշիկյանի նկատմամբ և միավորոներով հավասարվեց առաջատար Սամվել Տեր-Սահակյանին։ Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյան – Զավեն Անդրիասյան և Մամիկոն Ղարիբյան – Հովհաննես Գաբուզյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։
5-րդ տուրից հետո աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Մամիկոն Ղարիբյանը 2,5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները։ Արման Միքայելյանը վաստակել է 2, Հովհաննես Գաբուզյանը՝ 1 միավոր։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։