fbpx
Քաղաքականություն

Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը․ Սերժ Սարգսյանը՝ Արցախի տարածքների մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։ Հարցազրույցի ընթացքւմ Սարգսյանը խոսել է Արցախյան 2-րդ պատերազմի և հետևանքների մասին։

«Մենք մեղադրում ենք Նիկոլ Փաշինյանին ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար, երբ ադրբեջանցիներն արդեն նվաճել էին Շուշին և իսկապես շատ մոտ էին Ստեփանակերտին, այլ իրավիճակի համար, որը նա ստեղծել է», – ասում է Սարգսյանը:

Նա նշել է, որ ինքը երբեք նման իրավիճակում չէր հայտնվի։

«․․․Եվ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ իրականության մեջ երկու անգամ կատարվածի հայտարարություն: 1992-1994թթ. առաջին պատերազմի ժամանակ մենք սկզբում կորցրեցինք գրեթե Արցախի 50 տոկոսը, բայց մենք մեր մեջ ուժ գտանք, հաղթահարեցինք բոլոր դժվարությունները և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեինք», – շեշտում է նա:

Սարգսյանը նշում է, որ ինքը երբեք չի ասել՝ չեն վերադարձնելու 7 շրջանները։

«Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։ Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի, ոչ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին։ Ես վարչապետ մնացի միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց ցավոք սրտի ինձ դա չհաջողվեց», – ասում է Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ