ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, հունիսի 18-ին խուզարկվել են Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի տունն ու կից օժանդակ կառույցները: Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, հրացան, 12 մմ տրամաչափի 24 փամփուշտ, ինչպես նաև կանեփի թփեր։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ կանեփը ինքն է աճեցրել անձնական օգտագործման համար։
«Նշանակվել են փորձաքննություններ:
- Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունը տղամարդուն ճանաչողներին խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: