fbpx
Աշխարհ

Հրաժարական է տվել ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարը

Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը կիրակի երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփին:

«Նիլսենը լքում է զբաղեցրած պաշտոնը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան մատուցած ծառայությունների համար», – Twitter-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Քիրսթեն Նիսլենը, մեկնաբանելով 16 ամիս տևած պաշտոնավարման ավարտը, նշել է․ – «Չնայած այն հաջողություններին, որ արձանագրվել են նոր դարաշրջանում ազգային անվտանգության համակարգի բարեփոխման ճանապարհին, ես որոշել եմ հեռանալ այս պաշտոնից»:

Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը վերջին շրջանում կոշտ քննադատության էր ենթարկվում Մեքսիկայի հետ սահմանը հատող անօրինական ներգաղթյալների` նախևառաջ անչափահասների հանդեպ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի պատճառով: Հենց Նիլսենի պաշտոնավարման օրոք էր, որ նրա ղեկավարած գերատեսչության աշխատակիցները սկսեցին սահմանը անօրինականորեն հատող անչափահասներին բաժանել ծնողներից` տեղափոխելով նրանց հատուկ ֆիլտրացիոն կետեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ