Իմ հրաժարականի հիմնական պատճառներից մեկը եղել է ՍԴ-ի հարցում անհամաձայնությունը։ Այս մասին տպագիր մամուլի ղեկավարների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա չի մանրամասնել՝ թե կոնկրետ ինչ հանձնարություն է ստացել ՍԴ նախագահի մասով:
«Ես չէի կարող մասնակից լինել ՍԴ-ի դեմ վերջին զարգացումներին, հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղել է ուղիղ հանձնարարական, թե չի եղել: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչը, որը, ցավոք, սրտի տեղ չի հասել»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:
Նա նշել է, որ ՍԴ նախագահի հետ նախքան Ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն դառնալն անգամ ծանոթ չի եղել:
«Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել ենք իմ՝ ՀՖՖ-ի նախագահ դառնալուց հետո, որովհետև Թովմասյանի որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում շատ տաղանդավոր երեխա է, և Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ և ծանոթացել ենք»,-ասաց նա:

