Հյու Ջեքմանը խոստովանել է, որ հրաժարվել է Ջեյմս Բոնդի դերից՝ չնայած ֆրանշիզայի պրոդյուսերների համառ առաջարկներին։ Ավստրալացի դերասանի խոսքով՝ ինքը պարզապես չի ցանկացել կրկնվել։
«Ես չէի ցանկանում նույն բանն անել: Նկատի ունեմ մարտաֆիլմում հերոսի դերը։ Այն միշտ եղել է ամերիկյան շատ ֆիլմերի գլխավոր տաք ուտեստը, որպես սկզբնօրինակ։ Բարդ իրավիճակներում հայտնված հերոս տղաների տեսակները: Այդ իսկ պատճառով ես մտածեցի. «Ահ, ոչ: Դա խնդիր է»:
Հյու Ջեքմանը հայտնել է, որ EON Productions-ի թիմը, որին պատկանում են «Ջեյմս Բոնդ»-ի բոլոր իրավունքները, Փիրս Բրոսնանի հեռանալուց հետո կապվել են նրա հետ։ Ենթադրաբար՝ «Խաղատուն Ռոյալ» դրվագը նկարահանելուց առաջ: «Ես նժարին դրացի «դրական» և «բացասական» կողմերն ու որոշեցի. «Եթե ես դա անեմ Վուլվերինի հետ միաժամանակ, ապա ժամանակ չեմ ունենա այլ բանի համար»։ Ինձ համար ավելի հետաքրքիր է հանդես գալ այնպիսի կերպարներում, որոնք դուրս են տիպիկ շրջանակներից», – հավելել է նա