fbpx
Տնտեսություն

Հրաժարվեք Ձեր այդ ընկերոջից. Ջանջուղազյանի պատասխանը Թունյանի բերած օրինակին

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարման մասին քննարկման ժամանակ նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ 2018 թվականի բյուջեն որոշ մասով չի կատարվել, մանավանդ վարկային ծրագրերով, քանի որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կային։ Նա հավելեց, որ նույնը կրկնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա մի օրինակ ներկայացրեց. ունեմ 2000 դրամ, և պետք է ընկերոջս խնդրեմ ինձ համար միս առնի։ Բայց մտածում եմ, որ ընկերս կարող է 100 դրամ գողանա վրայից, ի՞նչ անեմ։ Տա՞մ փողը, որ թեկուզ մի քիչ գողանալով ինձ միս տա, թե՞ փողը չտամ, սոված նստեմ։

Ջանջուղազյանը պատասխանեց՝ հրաժարվեք Ձեր այդ ընկերոջից։ Նախարարի խոսքերով՝ երբ ընկերոջ վրա կասկած կա, պետք է հրաժարվել նրանից՝ անկախ սոված կամ կուշտ մնալուց։ Նույնիսկ եթե չի խաբում, բայց կասկած կա, ըստ Ջանջուղազյանի, պետք է հրաժարվել այդ ընկերոջից։ Նախարարը բացատրեց, որ ըստ այդ օրինակի՝ կարելի է ենթադրել, որ Թունյանը կողմ է, որ երբեմն կարելի է թույլ տալ կոռուպցիան։ Նախարարի կարծիքով դա անընդունելի է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ