Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյից հետո մաեստրոյին ընթրիքի է հրավիրել հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը, հայտնում է Armtimes-ը։
Երգիչը շնորհավորել է մաեստրոյի 80-ամյակի և շքեղ համերգի կապակցությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամաբ՝ Լեպսն իր մեծ հիացմունքն է հայտնել Մանսուրյանի արվեստի նկատմամբ և ասել. «Չէի կարող անտարբեր անցնել այն երևույթի նկատմամբ, որը Տիգրան Մանսուրյան է կոչվում»:
Մոսկվայում կայացած Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը մի փոքրիկ մասն էր, քանի որ դեռ բազմաթիվ համերգային երեկոներ են սպասվում Երևանում, Գյումրիում, Արցախում: Առաջիկայում առանձին մեկ համերգային ծրագրով ներկայացվելու են Մանսուրյանի ֆիլմային մեղեդիները:

