Տարօրինակ կլինի խաղալ քո դեմ. Մեսսին հրաժեշտ է տվել Լուիս Սուարեսին

Հրապարակող՝

Messi Suarez

Ամենադիտվածներ

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գրառում է կատարել Instagram-ում: Ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել կատալոնական ակումբից Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված հարձակվող Լուիս Սուարեսին:

«Ես գիտեի քո հեռանալու մասին, սակայն այսօր մտա հանդերձարան և ամեն բան գիտակցեցի: Շատ բարդ կլինի չկիսվել քեզ հետ առօրյա հարցերով ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կկարոտեմ քեզ: Չեմ մոռանա քեզ հետ անցկացրած ոչ մի օր»,-գրել է Մեսսին:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ տարօրինակ կլինի Սուարեսին տեսնել այլ մարզաշապիկով:

Տարօրինակ կլինի տեսնել քեզ այլ մարզաշապիկով և ավելի տարօրինակ՝ խաղալ քո դեմ: Դու արժանացել ես ակումբի պատմության մեջ ամենանշանակալի խաղացողներից մեկի հանդեպ վերաբերմունքի՝ հասնելով լուրջ հաջողությունների թիմային ու անհատական մակարդակում: Արժանի չէիր լինել վռնդված, ինչպես վարվեցին քեզ հետ: Սակայն բանն այն է, որ արդեն ոչ մի բան չի զարմացնում ինձ: Լավագույնն եմ մաղթում քեզ նոր փուլում: Չափազան շատ սիրում եմ քեզ: Մինչ նոր հանդիպում»,-գրել է Մեսսին:

https://www.instagram.com/p/CFjb7KrCMBg/?utm_source=ig_embed

 

Ամենաթարմ