Հրանտ Դինքի ընտանիքը 1.5 մլն լիրա փոխհատուցում կստանա

Հրապարակող՝

Հրանտ Դինքի ընտանիքը 1.5 մլն լիրա փոխհատուցում կստանա

Ամենադիտվածներ

Թուրքիայի Պետական խորհուրդը հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին, նրանց զավակներին՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերին, 1.5 միլիոն լիրա (շուրջ 168 հազար դոլար) փոխհատուցում տալու մասին Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Պետական խորհուրդն ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծառայողական թերացում է թույլ տվել և պատասխանատու էր ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։

Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։

Ամենաթարմ