fbpx
Քաղաքականություն

Հրապարակ օրաթերթը շարունակում է ապացուցել` ադրբեջանական մամուլի ամենասիրելի աղբյուրներից է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրառում է կատարել -ում և հայտնում է, որ սուտ լուրեր են տարածվել համացանցում, իբր՝ Արցախում հարձակվել են ՔՊ-ական պատգամավորների վրա։

««Հրապարակ» օրաթերթը շարունակում է ապացուցել, որ ադրբեջանական մամուլի ամենասիրելի աղբյուրներից է։ Սույն լրատվականը հրապարակել է մի նյութ, որտեղ նկարագրվում է, թե զոհված զինծառայողների ծնողներն իբր ցանկացել են քարերով հարվածել Արցախի անկախության օրվա կապակցությամբ Արցախում գտնվող ՀՀ պատվիրակության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ Այս անբարոյական սուտը մեծ հաճույքով զարգացրել են դաշնակցականներն իրենց պատկանող «Ապառաժ» թերթի մի հրապարակմամբ, որտեղ էլ պատմում են, թե ՔՊ-ական պատգամավորներն իբր խուճապահար փախչում են Արցախից։ Նախ արձանագրենք, որ վերը նշվածն ամբողջությամբ հորինվածք է, և փաստենք, որ կոնկրետ քաղաքական միավորներ ու նրանց պատկանող լրատվականներ սպասարկում են ադրբեջանական օրակարգերը։ Չէ որ կեղծ լուրերի միջոցով փորձել թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակներում ստեղծել ընկալում, որտեղ Հայաստանի պաշտոնյաներին չեն ընդունում Արցախում, ձեռնտու է գլխավորապես և բացառապես Ադրբեջանին։ Եվ ասածիս հետևանքով է, որ հրապարականման լրատվականների պարբերական կեղծ տեղեկատվությունները հայտնվում են ադրբեջանական մամուլի թոփ տասնյակում։

Հիմա ստացվում է, որ գործ ունենք կա՛մ ներքին խառնակչության հետ, երբ փորձ է կատարվում արտաքին մարտահրավերների ֆոնին ներսում պառակտում առաջացնել, կա՛մ սեփական շահերը պետականից վեր դասող, արտաքին աշխարհից ու իրականությունից կտրված արկածախնդիրների հետ, որոնք էլ ավելի մեծ վտանգ են պարունակում մեր պետական շահերի տեսանկյունից՝ տիրապետելով տեղեկատվական զգալի ռեսուրսների։

Տեղեկացնեմ, որ Արցախի անկախության օրվա կապակցությամբ Արցախում գտնվող ՀՀ պատվիրակությունն արժանացել է շատ ջերմ ընդունելության արցախցի մեր հայրենակիցների կողմից, ինչը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ արցախցու կամքն անկոտրում է, մեր եղբայրությունը՝ անսասան»,-ասվում է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ