ԱՄՆ Հատուկ դաշնային բյուրոն հրապարակել է ԱՄՆ պատմության մեջ «ամենաարդյունավետ» մարդասպանի անունը: Ըստ ՀԴԲ-ի տարածած հաղորդագրության դա 79-ամյա Սեմյուել Լիթլն է, ով խոստովանել է 93 հացագործության մասին:
Հաղորդվում է, որ զոհերի մեծամասնությունը կանայք էին: ՀԴԲ-ն հաստատել է Լիթլի մասնակցությունը 50 սպանություններին, սակայն գերատեսչության վերլուծաբանների կարծիքով՝ մնացյալ 43 սպանությունների նրա խոստովանությունները ևս «արժանահավատ» են:
Պարբերականի տեղեկություններով՝ 2014 թվականին Սեմյուել Լիթլը ցմահ ազատազրկման է դատապարտվել 3 սպանության համար: 3 զոհն էլ կանայք էին, նրանք մահացել էին ծեծի և շնչահեղձ արվելու հետևանքով:
«Չնայած նա արդեն բանտում է, ՀԴԲ-ն կարևորում է յուրաքանչյուր զոհի համար արդարության հասնելը, բոլոր հնարավոր գործերը փակելը»,- հայտարարել է գերատեսչության քրեագետ Քրիսթի Պալացոլոն: