ԱԺ-ն հրատապ նիստում կքննարկվի Արցախում տիրող իրավիճակը

Ամենադիտվածներ

Հայ մարզիկը ռեկորդ է սահմանել Կարմիր հրապարակում

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր՝ մարտի 22-ին, երրորդ հիմնական նիստում հրատապ փակ քննարկում կանցկացնի «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով, որը հասարակական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարական ընդդիմության ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք նիստին ներկա են լինելու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ջանքեր են գործադրվել ու նրանք ներկա կլինեն նիտին որպես զեկուցողներ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ