Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։
«Նախագահ Զելենսկին կհրավիրվի Մադրիդի գագաթնաժողովին, իհարկե, մենք ուրախ կլինենք անձամբ տեսնել նրան, բայց եթե դա հնարավոր չլինի, նա կկարողանա առաջնորդներին դիմել տեսաուղերձի միջոցով»,- ասել է նա։

