Ողբերգական դեպք է գրանցվել Աստրախանի հիվանդանոցներից մեկում․ հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել։
Այս մասին տեղեկանում ենք RIA-ից։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հրդեհվել է թթվածին մատակարարող սարքը։
Ըստ աղբյուրի՝ Աստրախանի տվյալ հիվանդանոցում այժմ բուժում են ստանում քովիդով հիվանդ պացիենտները։
Հրդեհի ընթացքում շենքից տարհանվել է ընդհանուր 46 մարդ։ Փրկարարներին հաջողվել է մարել կրակը։