fbpx
Հասարակություն

Հրդեհ Դավթաշեն թաղամասում

Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին, մարվել՝ 15։17-ին։ Այրվել են տան տանիքը և հացաբուլկեղենի խանութը՝ գույքով (ընդհանուր 110 քմ)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ