Հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում:
Պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն պաշտոնյաները նշում են, որ դա կարող է կապված լինել վերանորոգման աշխատանքների հետ:
Տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։
Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Գոթական այս կառույցը 850-ամյա պատմություն ունի։