Հուլիսի 26-ին, ժամը 10:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տանիք է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:08-ին:
Պարզվել է, որ այրվել է Նալբանդյան 11գ հասցեում գտնվող ավտոտնակի տանիքը՝ մոտ 5 քմ, մոտ 300 քմ խոտածածկ տարածք և մոտ 10 խմ կուտակած վառելափայտ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։