Չեխովի փողոցի շենքերից մեկում հրդեհ էր բռնկվել

Մարտի 30-ին՝ ժամը 11:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 48 շենքի 7-րդ հարկում այրվում է գազի բալոնից արտահոսած գազը: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։48-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել է գազի բալոնից (5 կգ-անոց) արտահոսած գազը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ