fbpx
Հասարակություն

Հրդեհ Լուկաշին գյուղի անասնագոմերից մեկում

Մայիսի 14-ին, ժամը 19:26-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր մարզի Լուկաշին գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուկաշին գյուղի Հունան Ավետրսյան փողոցի թիվ 19 տանը (սեփականատեր՝ Գ.Շ.) հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:46-ին, մարվել՝ 20:38-ին:

Այրվել են մոտ 5 հակ անասնակեր և գոմի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ