Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 17-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովք գյուղում՝ գյուղապետարանի դիմաց, այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 14:32-ին: Այրվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի (50 քմ) տանիքից մոտ 15 քմ հատված և փայտյա առաստաղը՝ մոտ 6 քմ: