Հուլիսի 8-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:28-ին: Աշխատասենյակում (մոտ 22 քմ) մասամբ ջերմահարվել է գրասենյակային գույքը, այրվել՝ 1 պատուհան և 1 օդորակիչ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։