fbpx
Աշխարհ

Հրդեհ Լիոն քաղաքում. կան զոհեր

Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Լիոն քաղաքի շենքերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3-15 տարեկան հինգ երեխա, 14 մարդ վիրավորվել է, 4-ի վիճակը ծանր է։

AFP-ն հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է յոթհարկանի շենքում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ժամը 3-ի սահմաններում: Մարման աշխատանքներին ներգրավվել էին մոտ 170 հրշեջ։

Ըստ տեղեկության՝ հրդեհը սկսվել է առաջին հարկից և արագ տարածվել շենքում։ Աղետի պատճառը դեռևս հայտնի չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ