Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 01։33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 01։51-ին։ Այրվել է գրիլի սարքավորում (0․5 քմ)։


