fbpx
Առողջապահություն

398 նոր դեպք, 1962 ապաքինված ու 39 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 329 341 դեպք, որոնցից 295 722 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է քովիդի 5966 թեստավորում, որից հաստատվել է 398 նոր դեպք, ապաքինվել են ևս 1962-ը, գրանցվել է 39 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1379 է։ Մինչ այս կատարվել է 2 252 569 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ