fbpx
Հասարակություն

Հրդեհ պանրի գործարանի հարակից տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 21-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ պանրի գործարանին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Կապան հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 22-ի ժամը 07:13-ին, մարվել՝ 07:43-ին: Այրվել է 22 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, N զորամասից 35 զինծառայող, «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից, ոստիկանության 6 ծառայող և 15 բնակիչ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ