Ժամանց

Հրդեհվել է բրիտանական լեգենդար Pinewood կինոստուդիան

Անգլիայի Սլաու քաղաքում հրդեհվել է լեգենդար Pinewood կինոստուդիան։

Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ հրդեհ է բռնկվել ստուդիայի համալիրի մի քանի արհեստանոցներում, իսկ շինհրապարակից իսկական ծխե ամպեր են բարձրացել վեր։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է ուժեղ պայթյունից հետո։

Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ այս կինոստուդիան համարվում է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի ֆրանշիզների տուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ