ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկեր վերցնել ԵԱՏՄ բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից-Azat TV
Տնտեսություն

ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկեր վերցնել ԵԱՏՄ բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները կկարողանան վարկի համար դիմել ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում ու բանկերն էլ, համապատասխանաբար, հնարավորություն կունենան վարկեր տրամադրել Միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներին։

Այս մասին երևանյան նիստում այսօր հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա նշեց, որ վարկառուները հավասար հնարավորություններ կստանան միության ողջ տարածքում։

Նրա խոսքով՝ շուտով երկրների Կենտրոնական բանկերը կհաստատեն վարկային պատմություններով փոխանակման տեխնիկական կանոնները, որից հետո բանկերը կկարողանան ստուգել իրենց դիմած ԵԱՏՄ քաղաքացիների վարկային պատմությունները և ըստ դրա որոշում կայացնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ